Գլխավոր Լուրեր Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին որոշ մարզերում կհասնի +20-ի. եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին որոշ մարզերում կհասնի +20-ի. եղանակը Հայաստանում

1093
0

Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Մարտի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով: Մարտի 31-ին ցերեկը օդի ջերմաստիճանը Երևանում, կհասնի +18-ի, մի շարք մարզերում ու Արցախում՝ +20-ի:

Երևան քաղաքում մարտի 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։