Գլխավոր ՇոուԲիզ «Ես սխալ էի»․ Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկարի» հաղորդավարից, որին հարվածել...

«Ես սխալ էի»․ Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկարի» հաղորդավարից, որին հարվածել էր

1454
0

Ուիլ Սմիթը ներողություն է խնդրել «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում իր պահվածի համար․ դերասանը հարվածել էր միջոցառման վարողին՝ կատակերգու Քրիս Ռոքին, որին անտեղի կատակել էր Սմիթի կնոջ մասին։

«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ թունավոր է ու կործանարար։ Երեկ գիշեր իմ պահվածքն արարողության ընթացքում անընդունելի է և աններելի»,- ասված է Սմիթի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա ինստագրամյան էջում։

Նա նշել է, որ դերասանի աշխատանքի մի մասն է կատակներ լսել իր հասցեին, սակայն իրն կնոջ առողջական վիճակի մասին արտահայտությունը հուզական արձագանքի պատճառ է դարձել, որն ինքը չի կարողացել զսպել։

«Ես ցանկանում եմ հրապարակային ներողություն խնդրել քեզնից, Քրիս։ Ես դուրս եկա սահմաններից, ես ճիշտ չէի։ Ես ամաչում եմ, և իմ գործողությունները չեն արտացոլում մարդուն, ինչպիսին են ցանկանում եմ լինել։ Սիրո ու բարության աշխարհում բռնությունը տեղ չունի»,- գրել է Սմիթը։ Նա ներողություն է խնդրել ամերիկյան կինոակադեմիայից, շոուի կազմակերպիչներից և բոլոր ներկաներից, ինչպես նաև հանդիսատեսից ամբողջ աշխարհում։ Սմիթը հրապարակումը եզրափակել է՝ ներողություն խնդրելով Ուիլյամս ընտանիքից և թիմից, որն աշխատել է «Ռիչարդ արքա» ժապավենի վրա․ ֆիլմը նրան «Օսկար» է բերել «Լավագույն դերասան» անվանակարգում։

Ուիլ Սմիթն ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ընթացքում պաշտպանել էր կնոջը։ Միջադեպը տեղի էր ունեցել, երբ հաղորդավար Քրիս Ռոքը կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջեյդայի աանրվածքի մասին։ Ավելի վաղ Փինքեթ-Սմիթը խոսել է մազաթափության խնդրի մասին և արարողությանը ներկայացել՝ գլուխը սափրած։ Այդ արտահայտություններից հետո Ուիլ Սմիթը բեմ է բարձրացել և հարվածել գործընկերոջ դեմքին։