Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որը յուրաքանչյուր տարի հրապարակվում է «Forbes» ամսագրի կողմից։
Միլիարդատերն առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից, որը ցանկը գլխավորում էր չորս տարի շարունակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մասկի ունեցվածքը մեկ տարվա ընթացքում աճել է 45 տոկոսով և կազմել 219 միլիարդ դոլար։ Բեզոսը նույն շրջանում կորցրել է 6 միլիարդ դոլար, և նրա ունեցվածքը կազմել է 171 միլիարդ դոլար։