Գլխավոր Լուրեր Հայաստանում եղանակն աստիճանաբար կտաքանա 8-10 աստիճանով

Հայաստանում եղանակն աստիճանաբար կտաքանա 8-10 աստիճանով

0
748

Հայաստանի տարածքում ապրիլի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը, 17-20-բ սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

«Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ապրիլի 15-ի ցերեկը, 16-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: