Գլխավոր Իրավական ԱԱԾ-ն հարցաքննությա՞ն է հրավիրել Ալեքսանդր Սարգսյանի որդուն

ԱԱԾ-ն հարցաքննությա՞ն է հրավիրել Ալեքսանդր Սարգսյանի որդուն

5236
0

Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե իբր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սերժ Սարգսյանի եղբոր որդին՝ Նարեկ Սարգսյանը: Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա հարցաքննության է հրավիրվել, նրա նկատմամբ հնարավոր է հարուցվի քրեական գործ, քանի որ նրա դեմ բողոք է ներկայացրել քաղաքացի, որի նկատմամբ Նարեկ Սարգսյանը տարիներ առաջ բռնություն է կիրառել:

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ հանցաքննության է տարվել Վաչե Ղազարյանը՝ նախկին նախագահի անվտանգության պատասխանատուն:

Տեղեկությունը shantnews.am-ը փորձեց ճշտել ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանից:

«Այս պահին մամուլի համար տեղեկություններ չունեմ հաղորդելու: Ճշգրտումներից հետո ինֆորմացիա կհաղորդեմ»,-ասաց Գալստյանը:

ԱՂԲՅՈՒՐԸ՝ shantnews.am