Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե իբր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սերժ Սարգսյանի եղբոր որդին՝ Նարեկ Սարգսյանը: Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա հարցաքննության է հրավիրվել, նրա նկատմամբ հնարավոր է հարուցվի քրեական գործ, քանի որ նրա դեմ բողոք է ներկայացրել քաղաքացի, որի նկատմամբ Նարեկ Սարգսյանը տարիներ առաջ բռնություն է կիրառել:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ հանցաքննության է տարվել Վաչե Ղազարյանը՝ նախկին նախագահի անվտանգության պատասխանատուն:
Տեղեկությունը shantnews.am-ը փորձեց ճշտել ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանից:
«Այս պահին մամուլի համար տեղեկություններ չունեմ հաղորդելու: Ճշգրտումներից հետո ինֆորմացիա կհաղորդեմ»,-ասաց Գալստյանը:
ԱՂԲՅՈՒՐԸ՝ shantnews.am