Գլխավոր Դեսից-դենից 3 սխալ, որոնց պատճառով կինը կորցնում է գրավչությունը

3 սխալ, որոնց պատճառով կինը կորցնում է գրավչությունը

0
9082

1. Կանայք ուշադրություն են դարձնում մանրուքներին, իսկ տղամարդիկ՝ ուրվագծերին:

Տղամարդն իր էությամբ որսորդ է: Դրա համար էլ տղամարդու և կնոջ տեսողական ընկալումները սկզբունքայնորեն տարբեր են: Նա ավելի հեռուն է տեսնում ու գնահատում է հիմնականում օբյեկտի ուրվագծերը: Նա պետք է մարալին հեռվից տեսնի, որպեսզի մոտենա ու բռնի նրան: Դրա համար էլ այն ամենը, ինչ նա տեսնում ու գնահատում է առաջին հայացքից՝ քո ուրվագծերն են: Հենց մարմնի, մազերի ուրվագծերը, ոտքերի երկարությունն ու գայթակղիչ բարեմասնություններն են նրան գրավում սկզբից ևեթ: Ուրվագծերը, այլ ոչ թե մանրամասները: Ինքդ քեզ նայիր 2-3 մետր հեռավորությունից: Եթե դու այդ հեռավորությունից գեղեցիկ ես, ուրեմն գեղեցիկ կլինես նաև տղամարդու համար: Եթե ոչ՝ ուրեմն աշխատիր ինքդ քեզ վրա:

2. Տղամարդը ուշադրություն է դարձնում շարժումներին:

Երկրորդ հանգամանքը, որը կանայք հաշվի չեն առնում, այն է, որ տղամարդը գնահատում է պոտենցիալ զոհի շարժումները: Մենք՝ կանայք, գնահատում ենք օբյեկտը միայն ստատիկ վիճակում: Չէ՞ որ սունկը կամ հատապտուղը չեն վազում: Իսկ տղամարդիկ այն գնահատում են շարժման մեջ: Դժվար թե թույլ ու խոշորամարմին կենդանին լավ որս համարվի: Դրա համար էլ միշտ պետք է ուշադրություն դարձնեք ձեր շարժումների էներգետիկային: Այն կինը, որը հազիվ է քայլում կրունկների վրա, հազիվ է շարժվում անհարմար կիսաշրջազգեստով բոլորովին սեքսուալ չէ տղամարդու համար՝ չնայած ընկերուհիների համար նա կարող է պարզապես գեղեցկուհի լինել: Եզրակացությունը մեկն է: Ուզո՞ւմ ես դուր գալ տղամարդկանց, ոչ միայն արտաքին տեսքդ կատարելագործիր, այլև կեցվածքդ, քայլվածքդ ու շարժումներդ:

3. Տղամարդկանց մեծ մասը նորաձևությունից ոչինչ չի հասկանում:

Վերջին սխալը, որն անում են կանայք՝ նորաձևությանը չափից շատ հետևելն է: Պետք չէ դա կանացի հիմարություն համարել: Պարզապես կանայց բնազդաբար ձգտում են կատարելության: Եթե այսօր հարևանուհին համեղ խնձոր է գտել, կերել ու չի մահացել, ուրեմն պետք է ուշադիր զննել դրանք ու նույն ձևի խնձոր փնտրել: Խնդիրը զննելն ու գտնելն է: Որոնելու ու գտնելու բավականությունը բնորոշ է մարդկությանը: Դրա համար էլ մենք սիրում ենք նորաձևությունը: Դրա համար էլ պաշտում ենք գնումներ կատարելը: Բայց դա մենք՝ կանայք: Իսկ տղամարդկանց որսորդական աշխարհում ոչինչ չի փոխվել: Տղամարդկանց մեծամասնությունը նորաձևությունից ոչինչ չի հասկանում: Տղամարդու համար միևնույն է քո կիսաշրջազգեստը նոր հավաքածուից է, թե՞ հին: Եթե փողդ չի բավականացում, բրենդների վրա ավելորդ փողեր մի վատնիր: