«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և կոլումբիացի երգչուհի Շակիրան հաստատել են իրենց բաժանման մասին լուրը։ «Ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարօրության, որը մեր առաջնահերթ խնդիրն է, մենք խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը: Շնորհակալություն իրավիճակն ըմբռնելու համար»,- ասված է երգչուհու հայտարարության մեջ, որը տարածել է EFE-ն։
Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ զույգի բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է։ Պիկեն և Շակիրան միասին էին 2011–ից, ունեն երկու երեխա։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...