Գլխավոր Դեսից-դենից 5 հոգեբանական փաստ, որ պիտի իմանաք ձեր մասին

5 հոգեբանական փաստ, որ պիտի իմանաք ձեր մասին

0
1340

1. Մենք բոլորս հակված ենք նմանակման և ապրումնակցման

Դուք երբևէ նկատե՞լ եք, թե փոքր երեխաներն ինչպես են պատճենում մեծերին: Ձեր կարծիքով ինչու է լինում դա: Դա էվոլյուցիոն մեխանիզմ է, որը դրվել է մանուկ հասակից և որը մեզ բոլորիս ապրումնակցման ընդունակ է դարձնում:

2. Դուք ավելի արագ եք կարդում երկար նախադասությունները, չնայած նախընտրում եք կարճերը:

Նախադասության մեջ 100 նշանը օպտիմալ են արագ կարդալու համար, բայց մարդիկ սովորաբար գերադասում են 39-ը: Որևէ իրի կորուստը ձեզ կրկնակի դժբախտ է դարձնում երջանկության այն քանակի համեմատ, որը դուք ստացել էիք, երբ ձեռք էիք բերել այդ իրը:

3. Համաժամանակյա գործունեությունը խմբի հիմնական կապն է:

Ահա թե ինչու նվագախմբերը, մարզիկները և զինվորները քայլում են /կանգնում իրար այդքան մոտ. դա նրանց ստիպում է իրար ավելի մոտ զգալ:

4. Դուք ընտրության ավելի շատ տարբերակներ եք ցանկանում, քան ի վիճակի եք անել

Երբեք չե՞ք մտածել, թե ինչու է այդքան դժվար ճաշացանկից աղանդեր ընտրել:

5. Դուք վստահ եք, որ այլ մարդկանց վրա ազդելն անհամեմատ ավելի հեշտ է, քան ձեզ վրա

Հոգեբանական այսպիսի եզրույթ կա «երրորդ դեմքի էֆեկտ», որը ենթադրում է, որ գովազդը երբեք չի ազդի անձամբ մեզ վրա, որովհետև մենք խելացի ենք, փոխարենը միշտ ազդում է շրջապատի բոլոր մարդկանց վրա: