Հանրապետության տարածքում` հունիսի 18-19-ի ցերեկը, առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում հունիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +34 +36։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +25 +30,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +26 +28,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +19, ցերեկը՝ +32 +34,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +22+26,
Լոռիում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +20 +23,
Տավուշում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +21 +26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +22 +25,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +29 +34,
Արարատում գիշերը՝ +19 +22, ցերեկը՝ +35 +37,
Արմավիրում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +34 +36,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +24 +26,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17 +21, ցերեկը՝ +33 +36,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +29 +34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22 +26,
Արցախում գիշերը՝ +17 +21, ցերեկը՝ +28+31։