Գլխավոր Սպորտ ԱԱ-2018․ B խումբ: Պորտուգալիան չհաղթեց Իրանին, իսկ Իսպանիան՝ Մարոկկոյին (տեսանյութ)

ԱԱ-2018․ B խումբ: Պորտուգալիան չհաղթեց Իրանին, իսկ Իսպանիան՝ Մարոկկոյին (տեսանյութ)

1592
0

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց պայքարը B խմբում։ Վերջին տուրում Պորտուգալիան Սարանսկում հանդիպեց Իրանին։ Խաղում գրանցվեց 1։1 հաշիվը։ Առաջին կեսի վերջին րոպեին աչքի ընկավ Ռիկարդու Կուարեժման։ 53-րդ րոպեին Եվրո-2016-ի չեմպիոնները կարող էին երկրորդ գնդակը խփել, սակայն նշանակված 11-մետրանոցը դիպուկ չկարողացավ իրացնել Կրիշտիանու Ռոնալդուն։ Հանդիպման ավելացրած ժամանակում Իրանը խփեց պատասխան գնդակը․ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Կարիմ Անսարիֆարդը։

Խմբի մյուս խաղում, Կալինինգրադում Իսպանիան և Մարոկկոն գրանցեցին 2։2 հաշվը։ Առաջին խաղակեսում Խալիդ Բուտաիբի գոլին Իերոյի թիմից պատասխանեց Իսկոն։ Մարոկկոյին կարող էր հաղթանակ բերել Յուսեֆ Էլ Նասերիի 82-րդ րոպեին խփած գնդակը, բայց Յագո Ասպասը 91-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։

Այսպիսով B խմբից պայքարը առաջին տեղով շարունակեցին իսպանացիները,  երկրորդ տեղը գրավեցին պորտուգալացիները։

1/8 եզրափակիչում Պորտուգալիան կխաղա Ուրուգվայի, իսկ Իսպանիան՝ Ռուսաստանի հետ։