Խնամված մազերը հնդիկ կանանց հպարտությունն են: Դեռ վաղ հասակից նրանց սովորեցնում են հետևել իրենց մազերին: Ներկայացնում ենք, թե ինչպես են հնդիկ կանայք խնամում իրենց մազերը:
1. Մազերը պետք է լվանալ տաք ջրով, փափկեցնել՝ բրնձի ջրով
Այն մազերին փափկություն կհաղորդի՝ առանց գեղեցկության սրահներում թանկ միջոցներից օգտվելու: Բրնձի ջուր պատրաստելու համար անհրաժեշտ է լավ լվանալ այն, ջուր լցնել, որոշ ժամանակ անց ջուրը հանել թանզիֆի միջոցով:
2. Մազերի գեղեցկության և գլխի մաշկի համար հնդիկ կանայք օգտագործում են նաև կոկոսի յուղ
Դրան կարելի է ավելացնել նաև այլ յուղեր: Օրինակ՝ ռոզմարինի յուղն օգնում է պայքարել թեփի դեմ, նուշի յուղը փափկեցնում է մազերը: Կոկոսի յուղը քսեք մազերին, ապա գլուխը լվացեք սովորական ձևով: Այս յուղերը կարող եք ավելացնել նաև շամպունի մեջ:
3. Մազերն առողջ պահելու համար կարող եք պատրաստել հետևյալ դիմակը
-
- 2 ճ/գ անգույն հինա
- 20 մլ կիտրոնի հյութ
- 2 ճ/գ բնական յոգուրտ կամ կեֆիր
- 1 ձվի դեղնուց
Այս բաղադրիչները խառնեք իրար, քսեք մազերին, լվացեք 30 րոպե անց: