Գլխավոր Դեսից-դենից Պատմությանը հայտնի ամենաթանկարժեք 5 նվերները

Պատմությանը հայտնի ամենաթանկարժեք 5 նվերները

0
1101

Նվեր մատուցելը ոչ միայն սիրելի մարդուն հաճելի պահ պարգևելն է, այլ նաև պատմության մեջ մտնելու հնարավորություն: Ներկայացնում ենք պատմությանը հայտնի ամենաթանկարժեք նվերների թոփ հնգյակը:

1. Թաջ Մահալ` հավերժ սիրո հուշարձան

Առաջին տեղում Թաջ Մահալն է, որը Շահ Ջահանը կառուցել էր սիրելի կնոջ` Մումթուզ Մահալի մահվանից հետո` որպես նրա դամաբարան և հավերժ սիրո խորհրդանիշ:

2. Կղզի` Ժակլին Քենեդիի համար

Միլիարդատեր Արիստոտել Օնասիսն իր սիրեցյալ Ժակլին Քենդիին նվիրել էր 500 ակր տարածքով կղզի: Ավելի ուշ հենց այդ կղզում էլ տեղի է ունեցել նրանց ամուսնության արարողությունը:

3. Թագավորական զբոսանքներ սամույրի մորթու վրայով

Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XIV–ը պակաս շռայլ չէր, քան ժամանակակից միլիարդատերերը: Իր կնոջը նա նվիրել է մեկուկես կիլոմետր երկարությամբ սամույրի մորթուց թիկնոց, որը պատրաստվել էր հատուկ այն նպատակով, որպեսզի թագուհին առավոտյան արթնանալուն պես ոտաբոբիկ զբոսներ այգով:

4. Վարդեր Մերլին Մոնրոյի համար

Մարզիկ Ջո Դի Մաջիոյի հետ Մերլինն ամուսնացած է եղել ընդամնեը ինը ամիս: Դեռ ամուսնական արարողության ժամանակ, տեսնելով չափացանց գեղեցիկ ծաղկեփունջը, դերասանուհին տարօրինակ խնդրանքով դիմել է փեսացուին` իր մահվանից հետո ամեն շաբաթ թարմ ծաղիկներ բերել իր շիրմին: Մոնրոն մահանում է դրանից ութ տարի անց: Մաջիոն պահում է իր խոստումը, և քսան տարի շարունակ շաբաթը երեք անգամ թարմ կարմիր վարդեր է ուղարկում նրա շիրիմին:

5. Թեյլոր-Բարտոն ադամանդը

Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարտոնի հարաբերությունները համարում են դարի սիրավեպը: Բարտոնը հաճախ է սիրելիին թանկարժեք նվերներ մատուցել, և դանցից մեկը տեղ է գտել այս ցուցակում` 70 կարատոնոց բացառիկ ադամանդը: