Յուրաքանչյուր մարդու բնորոշ են բնավորության որոշ գծեր։ Բնավորության գծերը վեր հանելու գործում կարող են օգնել տարատեսակ թեստերը։ Նայեք նկարում պատկերված փետուրներին և ընտրեք այն փետուրը, որն ամենաշատն է դուր գալիս ձեզ։
Եթե ընտրել եք N1 փետուրը, ստեղծագործ մարդ եք։ Ձգտում եք հասցնել ամեն ինչ և առանձնանում եք ուժեղ բնավորությամբ։ Իդեալիստ եք, այդ պատճառով ձեզ ափերից կարող է հանել այն ամենը, ինչ չի համապատասխանում ձեր սպասումներին։
Եթե ընտրել եք N2 փետուրը, հեշտությամբ եք հարմարվում նոր պայմաններին և միջավայրին։ Շատ արագ յուրացնում եք նոր տեղեկատվությունը և նոր կարողություններ ձեռք բերում, սակայն գերադասում եք դա միայնակ անել։ Մտերիմները միշտ պատրաստ են աջակցել ձեզ։
Եթե ընտրել եք N3 փետուրը, բնավորությամբ նախաձեռնող եք։ Սիրում եք միշտ շարժման մեջ լինել և միաժամանակ մի քանի նախագծերի մասնակցել, նույնիսկ, եթե ձգտում եք մի նպատակի։
Եթե ընտրել եք N4 փետուրը, ձեզ ձգում է ներդաշնակությունը։ Միշտ ձգտում եք օգնել մյուսներին, ձեզ շրջապատում եք մարդկանցով, ովքեր սիրում են ձեզ, և ում հետ միավորում են ընդհանուր հետաքրքրությունները։
Եթե ընտրել եք N5 փետուրը, բավական ստեղծագործ եք և արտիստիկ՝ չնայած երբեմն հակված եք թերագնահատել ձեր կարողություններն ու տաղանդները՝ վախենալով անհաջողություններից։
Եթե ընտրել եք N6 փետուրը, անկախ մարդ եք։ Կարող եք հասնել անհավանական բարձունքների և սեփական նպատակներին՝ առանց դիմելու որևէ մեկի օգնությանը։ Ամեն դեպքում շրջապատի հետ ընկերական հարաբերություններ կառուցելը չի խանգարի ձեզ։