Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց պայքարը F խմբում։ Վերջին տուրում Գերմանիան Կազանում հանդիպեց Հարավային Կորեային։ Խաղում 2։0 հաշվով հաղթեցն կորեացիները։ Գերմանիայի հավաքականը մնաց վաստակած 3 միավորով, ինչը բավարար չէր 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։
Խմբի մյուս խաղում Շվեդիան Եկատերինբուրգում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Մեքսիկայի հավաքականի դարպասը։ Դիպուկ էին Աուգուստսոնը և Գրանկվիստը, մեկ անգամ էլ գրանցվեց ինքնագոլ։
Այս խմբից պայքարը շարունակեցին Շվեդիայի և Մեքսիկայի հավաքականները։ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան այսքանով ավարտում է ելույթները ԱԱ-2018-ում։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...