Գլխավոր Դեսից-դենից Ինչպես պահպանել գումարը դրամապանակում, որպեսզի դրանք ավելի շատանան

Ինչպես պահպանել գումարը դրամապանակում, որպեսզի դրանք ավելի շատանան

0
1638

Կան այնպիսի բաներ, որոնք աշխատում են: Հասկանալի չէ, թե ինչպես, բայց աշխատում են…

Էյնշտեյնին հարցնում են, թե ինչու է նա իր դռան վերևում պայտ կախել, եթե չի հավատում նախանշանների:

«Բանը նրանում է, որ նշանները կատարվում են՝ անկախ այն բանից, հավատո՞ւմ եմ ես դրանց, թե՞ ոչ»:

Կան այնպիսի բաներ, որոնք կատարվում են: Սա վերաբերում է միայն կանխիկ գումարին, որովհետև քարտի վրայի գումարն ունի իր առանձին շրջանառությունը:

1. Գումար եք ստացել, ամբողջը տարեք տուն: ճանապարհին մի ծախսեք այդ գումարից: Եթե պատրաստվում եք գնումներ կատարել, ապա գումարը վերցրեք տնից: Նոր փողերը պետք է գիշերեն տանը, մյուս փողերի հետ միասին, իրենց սովորական պահվող վայրում:

2. Փողերը դրամապանակում պետք է դասավորել նվազման կարգով` դիմային մասով դեպի Ձեզ:

3. Փողը չի կարելի գլխիվայր դնել դրամապանակում:

4. Գումարը չի կարելի պահել կենտ թվով թղթադրամներով: Դրանք կվիճեն իրար հետ և կբաժանվեն: Յուրաքանչյուրը պետք է ունենա իր զույգը:

5. Գտեք Ձեր երջանիկ թղթադրամը, դրեք դրամապանակի մեջ և երբեք մի բաժանվեք դրանից: Վերջին երկու, ավելի լավ է՝ երեք, իսկ իդեալականում՝ չորս թվերն այդպիսի թղթադրամի պետք է համընկնեն Ձեր ծննդյան ամսաթվի հետ:

6. Եթե ունեք տարբեր երկրների թղթադրամներ, ապա դրեք դրանք դրամապանակի տարբեր բաժիններում:

7. Ընտրեք ճիշտ դրամապանակ` գումար գրավելու համար. այն պետք է պատրաստված լինի կարմիր գույնի կաշվից:

8. Հին դրամապանակ մի պահեք: Ավելի լավ է՝ գցեք այն:

9. Կեղտոտ և պատռված թղթադրամներից շատ արագ ազատվեք:

10. Դրամապանակը մի պահեք ընդհանրապես առանց գումարի, դրանում դրեք թեկուզ մեկ հատ թղթադրամ: