Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, քիչ առաջ ձերբակալվել է։ Այս տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայությունից։
Նշենք, որ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ապօրինի զենք զինամթերք կրելու եւ պահելու մեջ։
Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշումը քննիչը կայացրել է օրեր առաջ, սակայն նա հայտնաբերվել է այսօր։