Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականները դուրս են եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ:
Խմբային փուլի երրորդ տուրում Բրազիլիան 2:0 հաշվով հաղթել է Սերբիային:
Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին Ֆիլիպե Կոուտինյոյի հրաշալի փոխանցումից հետո բացել է Պաուլինյոն` գնդակը դարպասապահի վրայով ուղարկելով դարպասը:
Զուգահեռ խաղում Շվեյցարիան 2:2 հաշվով է ավարտել Կոստա Ռիկայի հետ հանդիպումը:
Առաջին խաղակեսում շվեյցարացիների կազմում գոլի հեղինակ է դարձել Բլերիմ Ջեմայիլին: Ընդմիջումից հետո Կենդալ Վաստոնը խփել է պատասխան գնդակը: Հանդիպման վերջնամասում Յոսիպ Դրմիչը կրկին առաջ է մղել եվրոպացիներին, սակայն ավելացված ժամանակում Բրայան Ռուիսը 11 մետրանոցից փրկել է իր թիմին:
Այսպիսով, Բրազիլիան առաջին տեղն է զբաղեցրել խմբում և 1/8 եզրափակչում կհանդիպի Մեքսիկային, իսկ շվեյցարացիների մրցակիցը կլինի Շվեդիան: