Ներկայացնում ենք, թե ինչ են նշանակում հագուստի վրա առկա նշանները։
- Ձեռքի լվացք։
- Արգելվում է լվանալ։
- Միայն ձեռքի լվացք՝ առավելագույնը 30 աստիճանի պայմաններում։ Քամել թույլ չի տրվում։
- Թույլատրվում է լվացք ձեռքով և մեքենայով՝ նշված ջերմաստիճանից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում։
- Թույլատրվում է լվացք ձեռքով և մեքենայով։ Հարկավոր է հետևել նշված ջերմաստիճանին, չենթարկել ուժեղ մեխանիկական մշակման, քամելու դեպքում ընտրել դանդաղ տեմպ։
- Նուրբ լվացք՝ մեծ քանակով ջրով, նվազագույն մեխանիկական մշակում, արագ քամում՝ դանդաղ տեմպի պայմաններում։
- Թույլատրվում է լվացք սպիտակեցնող միջոցներով, որոնք քլոր են պարունակում։ Օգտագործել միայն սառը ջուր, հետևել լվացող միջոցի լուծմանը։
- Լվացքի ընթացքում չօգտագործել միջոցներ, որոնք քլոր են պարունակում։
- Թույլատրվում է արդուկել։
- Թույլատրվում է արդուկել առավելագույնը 110 աստիճանի պայմաններում։
- Թույլատրվում է արդուկել առավելագույնը 150 աստիճանի պայմաններում։
- Թույլատրվում է արդուկել առավելագույնը 200 աստիճանի պայմաններում։
- Միայն չոր լվացք։
- Չոր լվացք ցանկացած լուծվող միջոցով։
- Մաքրում միայն ածխաջրածնային և էթիլենային միջոցներով։
- Մաքրում միայն ածխաջրածնային միջոցներով։
- Մաքրում միայն ածխաջրածնային և էթիլենային միջոցներով՝ ջրի ավելացմամբ։
- Մաքրում միայն ածխաջրածնային և էթիլենային միջոցներով՝ ջրի ավելացմամբ, մեխանիկական ազդեցության և ջերմային չորացման նկատմամբ հսկողությամբ։
- Թուլատրվում է քամել և չորացնել լվացքի մեքենայում։
- Չի թույլատրվում քամել և չորացնել լվացքի մեքենայում։
- Չորացնել բարձր ջերմաստիճանի պայմաններում։
- Չորացնել շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում։
- Քամելուց հետո թույլատրվում է ուղղահայաց չորացում։
- Չորացնել առանց քամելու։
- Չորացնել հորիզոնական մակերեսին։