Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». «Ելք»-ում խմորումներ են: Ինչո՞ւ են հանդիպել Փաշինյանը, Սարգսյանն ու Մարուքյանը

«Ժողովուրդ». «Ելք»-ում խմորումներ են: Ինչո՞ւ են հանդիպել Փաշինյանը, Սարգսյանն ու Մարուքյանը

2671
0

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ելք» դաշինքում ներքին խմորումները շարունակվում են: Մինչ քաղաքական ուժը քննարկում է ԸՕ փոփոխությունները` պատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դեռևս անհայտ է մնում, թե ինչ է լինելու «Ելք» դաշինքի հետ և այդ դաշինքում ներգրավված ուժերի՝ առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վերջերս հանդիպել են Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, քննարկման թեման էլ հենց սպասվելիք ընտրություններն են եղել: Ընդ որում` թե՛ Արամ Սարգսյանը, թե՛ Էդմոն Մարուքյանն իրենց խոսքում նշել են, որ իրենք պատրաստ են միասնական գնալ ընտրությունների, և որոշողը պետք է լինի հենց ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանն էլ խոստացել է այդ մասին քննարկում ունենալ իր կուսակցությունում, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի տվել Սարգսյանին և Մարուքյանին:

Բայց ՔՊ ներսում մեծամասնությունը շարունակում է դեմ արտահայտվել ընտրություններին միասնական մասնակցելու տարբերակին` համարելով, որ այդ ուժերն իրենց հաշվին ցանկանում են հետագա կարիերան ապահովել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նոր տեսանյութ.