Իլոն Մասկն սկսել է օծանելիք արտադրել՝ դեբյուտային «Այրված վարսեր» բույրով:
Կայքում օծանելիքի մեկ սրվակի արժեքը 100 դոլար է, եւ այն նկարագրվում է, որպես սեղանի մոմի հոտ ունեցող բույր: Մասկն անձնական բլոգում նշել է, որ իր համար օծանելիքի բիզնեսում հայտնվելն անխուսափելի էր:
Գործարանը հայտնել է, որ վաճառքը հատել է 10 հազար սրվակի սանդղակը, ինչը նշանակում է, որ վաճառքի հանվելուց հետո 6 ժամում վաճառքից ստացված գումարը կազմել է 1 միլիոն դոլար: