Գլխավոր Դեսից-դենից Իրեր, որոնք երջանկություն են բերում տուն

Իրեր, որոնք երջանկություն են բերում տուն

0
2934

Ըստ ժողովրդական հավատամքների, կան իրեր, որոնք երջանկություն և հաջողություն են բերում տուն։ Եկեք տեսնենք, թե որ իրերն են դրանք…

Պայտ

Ժողովրդական հավատալիքների համաձայն՝ այն հաջողություն ու առողջություն է բերում: Համարվում է, որ հաջողությունը միշտ ձիու վրա է, իսկ ձիուն պայտ հարկավոր: Այն հաջողությանը ցույց կտա ճանապարհը դեպի Ձեր տուն: Պայտը ճիշտ տեղադրելը շատ կարևոր է: Տանը դրա ճիշտ տեղակայումը տուն երջանկություն ու բարեկեցություն կբերի, իսկ տառապանքն ու հիվանդությունը կշրջանցեն Ձեզ:

Սխտոր

Աններդաշնակության ամենահավանական պատճառը չար ոգին է: Շատերն են հանդիպել այն բանին, որ տնային գործերը գլուխ չեն գալիս՝ ափսեներն են ձեռքից ընկնում, վեճեր կամ տրամադրության անկում է լինում: Չար ոգու սանձահարման ու չար աչքից խուսափելու համար, նախանշանների համաձայն, սխտոր է կիրառվում:

Խնձոր

Նախանշանների համաձայն՝ տանը խնձոր պահելը լիառատության նշան է: Իրենց թարմությամբ դրանք կապահովեն Ձեր բարձր տրամադրությունն ու թույլ չեն տա Ձեզ տխրել: Դրական էներգիան, որով խնձորները լցրել են Ձեր տունը ամռան ողջ ընթացքում, կտարածվի ու կմաքրի էներգետիկ բոլոր մակարդակները:

Զանգ

Զանգի մեղեդային ղողանջն ի զորու է վերադարձնել տան բարձր տրամադրությունը, կչեզոքացնի չար աչքն և ընդդիմանալ չար ուժերին: Համարվում, որ ավելի լավ է ընտրել արծաթե կամ երկաթից զանգ: Այն պետք է ունենա մաքուր ու զրնգուն ձայն:

Օճառ

Մի կտոր սովորական օճառը մաքրության ու առողջության խորհրդանիշ է: Նրա հետ շատ նախանշաններ են կապված, թեև այդ մասին շատերը չգիտեն: Սեփական լոգասենյակը անաղարտության ու մաքուր էներգիայի աղբյուր դարձնել ի վիճակի ժապավենով կապված գեղեցիկ տուփով օճառի փոքրիկ կտորը: