Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ». ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչությունը ստուգումներ է անում նախկին իշխանությունների հետ...

«Հրապարակ». ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչությունը ստուգումներ է անում նախկին իշխանությունների հետ կապված ընկերություններում

0
2340

«ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչությունը ստուգումներ է անում տարբեր կազմակերպություններում: Մեր ուշադրությունը գրավեց 2 որո­շում: Մեկը վերաբերում է Կիևյան փողոցում գտնվող «Տաշիր պիցցայի» մասնաճյուղին, մյուսը՝ Վանաձորի «Սեզամ գազ» ընկերությանը: 2 ընկերություններում էլ խախտում­ներ են հայտնաբերվել, ընդ որում՝ այս տարվա ընթացքում երկրորդ անգամ: Խոսքը ՀԴՄ կտրոն չխփե­լու մասին է: Եվ ՊԵԿ նախագահի 25.06.2018-ին կայացրած որոշմամբ այս հիմնարկները փակվել են 5 օրով: Թեև հնարավոր է, որ տուգանված ընկերությունները վճարեն լրացուցիչ գումար, և հիմնարկները չփակ­վեն: Դա օրենքով թույլատրված է: Ինչով են ՊԵԿ-ի այս որոշումներն ուշագրավ: Բանն այն է, որ այս հիմ­նարկներն ուղղակիորեն կապված են նախկին իշխանությունների հետ: Դրանցից մեկը, ինչպես հայտնի է, հայտնի ռուսաստանաբնակ մեծա­հարուստ Սամվել Կարապետյանին է պատկանում, իսկ «Սեզամ գազը»՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: