Գլխավոր Սպորտ ԱԱ-2018. Բելգիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Անգլիային (տեսանյութ)

ԱԱ-2018. Բելգիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Անգլիային (տեսանյութ)

1506
0

Աշխարհի 2018 թվականի առաջնությունում ավարտվեց խմբային փուլը:

3-րդ տուրի խաղային վերջին օրը կայացան G խմբի հանդիպումները: Փլեյ-օֆում իրենց տեղն ապահոված Բելգիայի ու Անգլիայի հավաքականները մրցեցին «Կալինինգրադ» ստադիոնում:

Հավասար պայքարում անցած խաղում հաղթանակ տարավ Բելգիայի հավաքականը` 1:0 հաշվով: Խաղի միակ գնդակը 51-րդ րոպեին խփեց Ադնան Յանուզայը:

Խմբի մյուս խաղում Թունիսը 2:1 հաշվով առավելության հասավ Պանամայի նկատմամբ:

G խմբում Բելգիայի հավաքականը վաստակում է 9 միավոր ու խմբից դուրս է գալիս առաջին տեղով և 1/8 եզրափակչում կմրցի Ճապոնիայի հետ: Անգլիան 6 միավորով երկրորդն է ու 1/8 եզրափակչում ուժերը կչափի Կոլումբիայի հետ: