Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակ-Ոսկեվազ գյուղամիջյան ճանապարհին գտնվող գազալցակայանում դեռևս անհայտ պայմաններում լիցքավորման պահին պայթյուն է տեղի ունեցել Բյուրեղավան միջհամայնքային երթուղու «ՊԱԶ» մակնիշի 3518 Լ համարանիշի ավտոբուսում։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, սակայն ավտոբուսն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձագետները։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները։