Գլխավոր Քաղաքական Լյուքսեմբուրգը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լյուքսեմբուրգը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

1738
0

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին տեղեկանում ենք Բրյուսելում ՀՀ դեսպանության թվիթերի էջից:

Համաձայնագրին կողմ է քվեարկել 58 պատգամավոր:

Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի կողմից:

Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:

Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը: