Գլխավոր Սպորտ Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Լուսանկարներ)

Կատարում Աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհին» կրկին համարձակ հագուստով է գնացել մարզադաշտ (Լուսանկարներ)

107035
0

Կատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության «ամենակրքոտ երկրպագուհու» կոչումը ստացած Իվանա Նոլը, որը երկրպագում է Խորվաթիայի հավաքականին, ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ահմադ բին Ալի» մարզադաշտում, որտեղ ներկայացել է հերթական համարձակ կերպարով:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 26-ամյա խորվաթ մոդելը Բելգիա-Խորվաթիա հանդիպմանը ներկա է եղել երկրի դրոշի ալ կարմիր և ճերմակ գույների կրծկալով ու կիպ տրիկոյով:

Ավելի վաղ Նոլը պատմել էր, որ, չնայած մուսուլմանական պահպանողական երկրում գործող խիստ կանոններին, իրեն շատ հարմարավետ է զգում բաց ու համարձակ հագուստներ կրելիս:

Նոլը նշել էր, որ սկզբում «չափազանց զայրացած» էր Կատարում հագուստի խիստ սահմանափակումների մասին կարդալուց հետո, քանի որ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց խորհուրդ է տրվել «համեստ հագնվել» հանրության առաջ:

Ուղևորության ընթացքում սոցիալական ցանցերում նրա հրապարակումներից երևում է, որ աղջիկը Կատարում կրում է լողազգեստներ և բիկինիներ՝ ստանալով օգտատերերի թե՛ աջակցող և թե՛ քննադատական մեկնաբանություններ: