Գլխավոր Դեսից-դենից 5 պատճառ, որոնք խանգարում են սիրահարվել

5 պատճառ, որոնք խանգարում են սիրահարվել

0
1412

Ներկայացում ենք ամենատարածված հինգ պատճառները, որոնք թույլ չեն տալիս մարդկանց սիրահարվել:

Իսկական սերը խոցելի է դարձնում

Անծանոթի հետ նոր հարաբերություններ սկսելու համար վստահություն է անհրաժեշտ: Եթե մարդուն մեկ անգամ արդեն դավաճանել են, նրա համար դժվար է նորից ռիսկի գնալ: Սերն ու ռոմանտիկ հարաբերությունները մեզ ավելի խոցելի են դարձնում, քանի որ մենք պետք է վստահենք շատ բաներ: Կա այնպիսի համոզմունք, թե որքան շատ է մարդ սիրահարվում, այնքան մեծ է ռիսկը, որ նրան կարող են ցավ պատճառել:

Նոր սերը կբացի հին վերքերը

Փորձագետների կարծիքով` նրանք, ովքեր մեկ անգամ արդեն «ճաշակել են» դավաճանությունը, չեն կարողանում վստահել նոր զուգընկերոջը` վախենալով, որ պատմությունը կարող է կրկնվել:

Ինքնավստահության բացակայություն

Յուրաքանչյուրը նաեւ ինքն իր ամենախիստ դատավորն է: Մենք չենք հավատում, որ իրականում մեզ հնարավոր է սիրել այնպես, ինչպես մենք կանք: Ընդ որում, մարդը կարող է լինել ամենատաղանդավորը, ամենալավն ու հուսալին, բայց իրեն ավելի քննադատաբար վերաբերվի, քան մյուսներին: Ինքնավստահության բացկայությունը հնարավորություն չի տալիս նոր հարաբերություններ ստեղծել, մենք վախենում ենք, որ մեզ ցավ կպատճառեն: Ուստի, մենք մշտապես զգուշանում եւ հեռավորություն ենք պահպանում հնարավոր զուգընկերոջից:

Ուրախությանը միշտ հաջորդում է հիասթափությունը

Երբեմն մարդիկ իրենք իրենց թույլ չեն տալիս երջանիկ լինել: Նրանք մշտապես վախենում են եւ սպասում, երբ ուրախությանն ու դրական զգացմունքներին կհաջորդեն անհաջողությունն ու հասթափությունը: Արդյունքում նրանք չեն հասցնում վայելել սիրահարվածությունը մշտական վախերի պատճառով:

Հարաբերությունները կարող են խանգարել ընտանիքի հետ շփմանն ու հոբբիին

Նոր հարաբերություններ ստեղծելուց հաճախ հեռու է պահում այն միտքը, որ զուգընկերը կարող է ստիպել, որ իրեն նվիրես ողջ ժամանակդ, ու ընտանիքի, ընկերների եւ հոբբիի համար այլեւս ոչինչ չի մնա: Փորձագետները սակայն նշում են, որ նորմալ եւ առողջ հարաբերությունները մեր կյանքն ավելի երջանիկ եւ լիարժեք են դարձնում եւ ամենեւին չեն դառնում դրա առանցքը: Այնպես որ, ամեն ինչ մարդու ձեռքերում է: