Գլխավոր Դեսից-դենից 3 բան, որից վախենում է մարդկանց մեծ մասը

3 բան, որից վախենում է մարդկանց մեծ մասը

0
1507

Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին ժամանակին ասել է. «Կա 3 բան, որոնցից վախենում է մարդկանց մեծ մասը՝ վստահել, ասել ճշմարտությունը և լինել այնպիսին, ինչպիսին կա»: Եվ նա կարծես թե այն ժամանակ գտել էր ժամանակակից հասարակության վախի իդեալական բաղադրիչները:

1. Մենք վախենում ենք վստահել մարդկանց

Մեր հետևում երկար ճանապարհ է, որը հարուստ է եղել դավաճանություններով, մատնություններով և հիասթափություններով: Կյանքը մեզ նվիրել է լավ դասեր, հեշտ ընկալվող, բայց ծանր բուժվող: Մարդկանց վստահելը դառնում է ավելի դժվար և ծանր, բայց և դա անելու ցանկությունն է անընդհատ վերանում: Տարիքի հետ մենք մարդկանց էությունը սկսում ենք տեսնել և հաճախ գուշակում ենք նրանց մտադրությունները: Այսպիսի փորձով և գիտելիքներով ապրելը դառնում է շատ դժվար, բայց այն մեզ դարձնում է ավելի իմաստուն:
Մեր հոգին ապաքինվելու շատ զարմանալի հատկություն ունի: Չարժե փակվել մարդկանց առջև, մեզ պետք է ընդամենը 1 բան՝ սիրել և լինել սիրելի: Եկեք չվախենանք բացվել անծանոթի առջև, չէ՞ որ, հնարավոր է՝ երեկվա անծանոթը վաղն արդեն դառնա քո երկրորդ կեսը:

2. Մենք վախենում ենք ճշմարտությունն ասել

Մանկության ժամանակներից յուրաքանչյուրը հիշում է, որ փոքր սուտն իր հետ ծնում է նաև մեծ սուտ: Յուրաքանչյուր մինչև վերջ չասվածը բերում է իր հետ պրոբլեմներ և հետևանքներ: Մենք հազվադեպ ենք ասում «ամբողջ» ճշմարտությունը: Չէ՞ որ հաստատ գիտենք, որ ճշմարտությունը կարող է արգելք հանդիսանալ երջանիկ ապագայի համար: Ճշմարտությունը միշտ ստիպում է մեզ գնալ ոլոր-մոլոր ճանապարհով, ավելի հեշտ է հասկացնել, մինչև վերջ չասել, քան վատ վիճակում լինել առաջին 5 րոպեն:
Սովորեք ասել ճշմարտությունը յուրաքանչյուր իրավիճակում, մի ստեք, ավելի լավ է լռեք, քան խոստացեք ավելի շատ, քան կարող եք անել:

3. Մենք վախենում ենք լինել այնպիսին, ինչպիսին կանք

Աշխարհը մեզ սովորեցրել է խաղալ. խաղալ շատ լավ և ամեն օր: Մենք չենք կարող թույլ տալ մեզ լինել այնպիսին, ինչպիսին կանք, մեր ամբողջ շրջապատի հետ: Դիմակը դարձել է մեր գլխավոր աքսեսուարը: Արևի տակ տեղ ունենալու համար պայքարը դարձել է յուրաքանչյուրի հիմնական խնդիրը: «Լինել այնպիսին, ինչպիսին կանք» տրենդը շատ քչերը կարող են իրենց թույլ տալ: Մենք գտնվում ենք հասարակական կարծիքի շրջանակներում, և քչերն ունեն ուժ՝ այդ կարծիքի դեմ պայքարելու համար: Մենք յուրահատուկ ենք, երբ այնպիսին ենք, ինչպիսին կանք, և նման ենք բոլորին, երբ մեր կողքին մարդիկ կան:
Հասկացեք, թե ինքներդ ինչ եք ուզում: Քայլեր արեք Ձեր ցանկություններին ընդառաջ: Թույլ տվեք Ձեզ թուլանալ ուրիշների կողքին և ապրել: Ապրեք միշտ և ամենուրեք: Մի մտածեք այն մասին, թե ինչ կմտածի անցորդը, օդ ներշնչեք և արեք այն, ինչ միշտ ցանկացել եք, բայց միշտ վախեցել եք: Ցույց տվեք աշխարհին Ձեր դեմքը, և աշխարհը կբացվի Ձեզ այլ կողմից: