Գլխավոր ՇոուԲիզ Միրիամ Ֆարես՝ հայուհին Լիբանանից. Գեղեցիկ և սիրված երգչուհու երգը հավաքել է ավելի...

Միրիամ Ֆարես՝ հայուհին Լիբանանից. Գեղեցիկ և սիրված երգչուհու երգը հավաքել է ավելի քան 109.000.000 դիտում

2778
0

Նա ծնվել է Հարավային Լիբանանի Քֆար Շլել գյուղում։ Մանկուց սովորել է բալետ, 9 տարեկանում հաղթել է լիբանանյան հեռուստատեսության արևելյան պարերի մրցույթում։ Սովորել է Ազգային երաժշտական ​​ակադեմիայում։ 16 տարեկանում հաղթել է լիբանանյան երգի փառատոնում, 17 տարեկանում՝ Studio Fan 2000 մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ 2003 թվականին նա պայմանագիր է կնքում Music Master International-ի հետ և թողարկում իր առաջին ալբոմը՝ Myriam-ը։ Այս ալբոմի «Ana Wel Shouk» երգը դարձավ երկրի ռադիոյի և հեռուստատեսության հիթ, իսկ իր «La Tis’alni» տեսահոլովակի համար Միրիամ Ֆարեսը ստացավ Եգիպտոսի լավագույն երիտասարդ արտիստի մրցանակը:

Միրիամ Ֆարեսը թողարկեց իր երկրորդ «Nadini» ալբոմը 2005 թվականին, իսկ երրորդ՝ Bet’oul Eih ալբոմը 2008 թվականին։ 2008 թվականին նա նկարահանվել է Sunsilk շամպունի և Freshlook կոնտակտային ոսպնյակների գովազդներում։ 2009 թվականին նա նկարահանվել է իր առաջին «Սիլինա» ֆիլմում։ 2011 թվականի սեպտեմբերի 1-ին թողարկեց իր չորրորդ ալբոմը՝ «Մին Օյունին»։  Ալբոմը արտադրվել է իր սեփական ընկերության՝ Myriam Music-ի կողմից:

2014 թվականին նա սկսեց նկարահանվել «Էթիհամ» (Մեղադրանք) դրամատիկ սերիալում։ 2014 թվականի օգոստոսին, 10 տարվա հարաբերություններից հետո նա ամուսնացել է ԱՄՆ-ից ժամանած լիբանանցի Դենի Միտիրայի հետ։ Զույգը մեղրամիսն անցկացրել է Ֆրանսիայի Պորտո-Վեկիո կղզում։ Զույգն ունի որդի՝ Ջեյդեն Միտիր (ծնված 02/06/2016):

Ռուսական «Mirage» խմբի «Աշուն» երգը Միրիամի «Ghmorni» երգի քավերն է, որն իր հերթին Rednex խմբի օրիգինալ ստեղծագործության՝ Hold Me for a while-ի քավերն է։ Երգչուհին քրիստոնյա է և արաբական աշխարհի այն սակավաթիվ հայտնիներից է, ով բացահայտ նշում է Զատիկը։