Գլխավոր ՇոուԲիզ Տարվա դաժան ու ողբերգական մահերը

Տարվա դաժան ու ողբերգական մահերը

2318
0

Starnews.am-ը գրում է.

2022 թվականը նաև աչքի էր ընկնում իր տխուր օրերով: Շատ հայտնիներ մահացան այս տարի: starnews-ը ներկայացնում է նրանց:

2022 թվականի սկզբին`փետրվար ամսին մահացավ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: Գրիգորիչի մահը շատ ծանր լուր էր հայ հայտնիների համար: Նրանք բոլորը սգում և երեխայի պես լաց էին լինում:

2022-ի մայիսը ցնցեց հայ հասարակությանը: Երիտասարդ հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի դաժան մահի կողքող անտարբեր չանցավ ոչ ոք: Ափսոսանքի խոսքեր, ցավ և դաժան օրեր ապրեցին նրա հարազատներն ու սիրելին, ում հետ 6 ամիս էր ամուսնացած էին: Նշենք, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհին անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։Ալավերդու ԲԿ-ում արձանագրվել էր վերջինիս մահը:

2022-ի հունիսի 12-ին մահացավ ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը: starnews-ը ներկայացրել էր դերասանի կյանքից հետաքրքիր դրվագներ, ինչպես նաև որդու`Մայքլ Քոթանջյանի ծանր ապրումները այս շրջանում:

2022 թվականի սեպտեմբերի 12-ին կյանքից հեռացավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: