Գլխավոր Դեսից-դենից Բաներ, որոնք կանայք պետք է դադարեն անել

Բաներ, որոնք կանայք պետք է դադարեն անել

0
2906

Այս բաները կանայք պետք է դադարեն անել, իրենց իսկ օգուտի համար․․․

Անընդհատ ներողություն խնդրել

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք ավելի հաճախ են ներողություն խնդրում, քան տղամարդիկ։ Իհարկե, մարդ պետք է պատասխանատվության զգացողություն ունենա, սակայն անընդմեջ «ներողությունները» այն բանի համար, որ մատուցողին խնդրում ես հաշիվն առանձին բերել, կամ հանդիպումը հետաձգել, կամ ընկերուհուն բողոքել, թե ինչ դառն է կյանքը, ավելի շատ վնասակար են, քան օգտակար։

Ասել բոլորին «այո»

Այո, ես ձեզ հետ սուրճ կխմեմ՝ չնայած հոգնել եմ և ամենից շատ ուզում եմ տուն գնալ և պառկել։ Այո, ես կխմբագրեմ ձեր ռեզյումեն՝ չնայած զբաղված եմ սեփական գործերով։ Այո, ես կգամ քո հետ հանդիպման քո «համարյա բոյֆրենդի» և նրա ահավոր ընկերոջ հետ, որն այժմ քաղաքում է․․․ Բավական է «այո» ասել, երբ որ դուք կասկածներ ունեք և իրականում չեք ուզում։ Մարդիկ իսկապես հարգում են ձեզ, երբ դուք սահմանում եք «այո»-ն և «ոչ» ը։

Ասել «այո» ինքներդ ձեզ

Կանանց մեծամասնությունը բավականին ժամանակ է ծախսում՝ որոշելով, թե ինչ կարող ենք անել, կամ որ հարցում այնդքան էլ լավը չենք։ Թույլ մի տվեք, որպեսզի անկայունությունն ու վախերը ձեր փոխարեն որոշումներ կայացնեն։ Ի վերջո դուք բաց կթողնեք կյանքի կարևորագույն փորձ ձեռք բերելու հնարավորությունը։ Հետևաբար, գնացեք և շփվեք մարդկանց այն խմբի հետ, որն, ինչպես դուք եք կարծում, ձեզ համար չէ։ Առողջ բանականությանը հակառակ՝ զբոսնեք մինչ ուշ գիշեր, կամ ինչ-որ քաղցրավենիք վայելեք, նույնիսկ եթե կարիքը չեք զգում։

Թշնամի համարել սնունդը

Կանայք համոզված են, որ ամենակարևորը նրանց համար արտաքին տեսքն է․ մեր մազերը պետք է անթերի հարդարված լինեն, մեր դիմահարդարումը պետք է բնական լինի, մարմինն էլ սլացիկ։ Այս անհնարին չափանիշներին հասնելու ճանապարհին շատ հեշտ է սկսել ընկալել սնունդը որպես թշնամի, որի հետ պետք է մարտի դուրս գաս, այլ ոչ թե վայելես։ Տեղեկացված եղեք, թե ինչ եք ուտում, սակայն ազատվեք մեղքի զգացումից։ Վայելեք պանրով խմորագնդեր, կամ անանուխի պաղպաղակ շոկոլադե չիփսերով, կամ թարմ չերի լոլիկներով․․․Ինչպես գրում էր Նորա Էֆրոնը՝ «Ես զղջում եմ բազմաթիվ սխալներիս համար, սակայն երբեք չեմ զղջացել այդ ժամանակ վայելածս կարտոֆիլի մասին»։

Բացասական արտահայտվել արտաքինի մասին՝ ինչպես բարձրաձայն, այնպես էլ մտքում

Բավական է բացասական արտահայտվել արտաքին տեսքի մասին՝ ոչ մի լավ բան դրանից դուրս չի գա, բացառությամբ՝ միգուցե որոշեք քննարկել այդ խնդիրը ձեր հոգեբանի հետ։ Դադարեք ձեզ խարդախ ինքնակոչ զգալ, երբ թվարկում եք ձեր մասնագիտական ձեռքբերումները։ Կանայք ավելի հաճախ են իրենց «ինքնակոչ» զգում աշխատավայրում և հակված են կասկածի տակ դնել իրենց արժանի լինելու փաստը։ Հարգեք ձեր ձեռքբերումները։ Նոր աշխատանքի առաջա՞րկ եք ստացել, պաշտոնի բարձրացո՞ւմ, կամ ղեկավարի գովասանքի՞ եք արժանացել, ուրեմն դուք արժանի եք դրան։