Գլխավոր Դեսից-դենից Նշաններ, որ կինը սիրահարված է

Նշաններ, որ կինը սիրահարված է

0
4018

Սիրահարված կինը միշտ ժպտում է (եթե անգամ ոչ բերանով, ապա աչքերով):

Սիրահարված կինն ուշադրություն չի դարձնում կենցաղային մանր խնդիրներին, երգեր է երգում համապատասխան (և ոչ այնքան) իրավիճակում, նրան չեն նյարդայնացնում նույնիսկ հոգեառ վերադասը, սրիկա հարևանները, պատռված զուգագուլպաները և փչացած հեռուստացույցը:

Սիրահարված կինը շատ գեղեցկանում է. նա անընդհատ հայելուն է նայում: Նոր հագուստ, սանրվածք, հերթական կոշիկները, որոնք շատ նման են նախորդներին…

Երբ կինը սիրահարված է, նա աչքաթող է անում տնտեսությունը, բնորոշ նշաններն են. չափից ավելի աղի սնունդ, չկերակրված կատու, մեկ շաբաթ առաջ թրջած սպիտակեղենը հոտում է լոգարանում: Բայց նա երբեմն սկսում է անզուսպ լաց լինել: Տառապանքների հիմնական առիթն այն է, որ նա արժանի չէ իր ընտրյալին, չէ որ շուրջն այնքան գեղեցիկ, խելացի կանայք կան և այդ երջանկությունը վաղանցուկ է և կարճատև… և անպայման կավարտվի: Երբեմն սիրահարված կինը կորցնում է ախորժակը:

Սիրահարված կինը շատ խոցելի է իր ընտրյալի առումով. նրա հոգին բաց է և շատ հեշտ է այն կեղտոտելը: Երբ կինը սիրահարված է, ի վիճակի է ցանկացած սխրանքի` ֆիզիկական և հոգևոր: Լավ պաշտոն, թեզ, 50 կգ նիհարել… ինչ ասես, միայն թե արժանի լինի սիրուն: Սերը նրանում հսկայական ուժեր է բացում և առողջ լավատեսության և էներգիայի անհատակ ծով:

Սիրելի տղամարդու գործերը նրա համար ոչ միշտ են առաջնահերթ. անվիճելիորեն ընդունելով նրա առաջնայնությունը` նա զգում է իր երկրորդական լինելը և պատրաստ է լվալ նրա ոտքերը և ջուրը խմել: Նա վայելում է իր մոլագարական նվիրվածությունը, լուծելով նրա խնդիրները: Սովորաբար նրա ընտրյալին մնում է միայն հաշտվել և ալարկոտ կերպով ընդունել իր վրա թափվող ընծաները:

Սիրահարված կնոջը նյարդայնացնում են ընկերները. նրանք բոլորը հիմարություններ են խոսում: Սիրահարված կինը միշտ հրաշալի առիթ կգտնի, որպեսզի ժամանակից շուտ դուրս գա աշխատանքից: Սիրահարված կնոջ վրա ուշադրություն են դարձնում բոլոր տղամարդիկ առանց բացառության: Սիրահարված կինը հեշտությամբ է դիմանում ատամի ցավին: Երբ կինը սիրահարված է, նա թքած ունի առաջադեմ ֆեմինիստուհիների կարծիքների և տղամարդու և կնոջ համատեղելիության վրա:

Սիրահարված կնոջը նախանձում են բոլոր կանայք: Եվ հիշեք, որ սերը հիվանդություն է, որը բուժվում է անկողնային ռեժիմով: Եթե այն մինչև վերջ չբուժեք, կարող է անցնել խրոնիկական ձևի: