Գլխավոր Դեսից-դենից Ընտրեք փքաբլիթը և բացահայտեք ձեր անձի գաղտնիքները

Ընտրեք փքաբլիթը և բացահայտեք ձեր անձի գաղտնիքները

0
1991

Միգուցե հիմա դուք կգերադասեիք իսկական փքաբլիթ ուտել, քան նկարում պատկերվածին նայել: Բայց այդպիսին է ճակատագիրը: Անձնային այս հոգեբանական թեստում դուք պետք է միայն մեկ որոշում կայացնեք և դա անեք ինտուիտիվ կերպով: Ընտրեք այն փքաբլիթը, որը ձեզ, ինչ-ինչ պատճառներով, ամենաշատն է դուր գալիս: Մի խորացեք ձեր ընտրության դրդապատճառների մեջ։ Պարզապես նշեք փքաբլիթը, այնուհետև թեստը ձեզ համար ամեն ինչ կանի: Կարդացեք, թե ինչ է նշանակում ձեր ընտրությունը:

Բլիթ 1

Դուք ակտիվ և համարձակ մարդ եք։ Դուք չեք սիրում ինչ-որ տեղ նստել մեկուսի անկյունում, քանի դեռ մյուսները շփվում են, ծանոթանում, աշխատում, հասնում են նպատակներին։ Դուք ամբողջությամբ էքստրովերտ եք և սիրում եք մարդկանց ընկերակցությունը: Ճիշտ է, երբեմն ուրիշների կարծիքը չափազանց կարևոր է ձեզ համար։ Դուք նպատակասլաց եք և ամեն կերպ փորձում եք հասնել նրան, ինչ ծրագրել եք:

Բլիթ 2

Ձեզ կարելի է շնորհավորել: Որովհետև դուք դարձել եք այն մարդը, կերպարը, որով միշտ հիացել եք: Ձեր գլխում որոշակի իդեալ կար, և այժմ դուք հասել եք այն կետին, որտեղ դուք ինքներդ եք այդ իդեալը: Եվ դա հնարավոր դարձավ ձեր անհատականության շնորհիվ։ Դուք միշտ գիտեիք ինչ անել, նույնիսկ երբ ընկնում էիք ու դժվար էր ոտքի կանգնելը։

Բլիթ 3

Դուք բավականին պահպանողական մարդ եք և սիրում եք հետևել կանոններին։ Ավելի ճիշտ, գուցե դուք չեք սիրում, բայց կարծում եք, որ պետք է դա անել։ Դուք փորձում եք գոհացնել մարդկանց և չեք վերաբերվում ուրիշներին այնպես, ինչպես չեք ցանկանում, որ նրանք ձեզ հետ վարվեն: Ձեր կանոններին հավատարիմ մնալը հաճախ հետ է պահում ձեզ, ինչպես նաև թույլ չի տալիս լիովին արտահայտել ձեր իրական զգացմունքներն ու հույզերը:

Բլիթ 4

Դուք չեք կարողանում բաց թողնել ձեր անցյալը: Դուք անընդհատ տրվում եք հիշողություններին, կարոտում եք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին։ Նաև անընդհատ մտածում եք անցյալի սխալների մասին, երազում այն ​​մասին, թե ինչ կլիներ, եթե դրանք չկատարեիք։ Այս բեռը ձեզ խանգարում է նորմալ ապրել այսօրվա օրով: Բաց թողեք անցյալը և թող ապագան փայլի:

Բլիթ 5

Ձեր անհատականության մեջ գծերի շատ հետաքրքիր համադրություն ունեք։ Մի կողմից՝ դուք շատ զգայուն և ուշադիր մարդ եք, ով գիտի ինչպես տեսնել և գնահատել իր շրջապատի գեղեցկությունը։ Բայց, մյուս կողմից, դուք խիստ և վճռական եք: Այնպիսի տպավորություն է, որ երազողն ու նվաճողը ապրում են նույն մարմնում:

Բլիթ 6

Եթե ​​խնդրեին ձեզ համեմատել բնական երևույթի հետ, դա կլիներ տորնադո: Դուք մարդ եք, ում ներսում միշտ ինչ-որ բան մոլեգնում է: Դրանք կարող են լինել և՛ լավ, և՛ վատ զգացմունքներ: Բայց եթե դրանք վատն են, ապա դա լավ չի լինի ուրիշների համար, քանի որ դուք բարկությամբ սրբում եք ձեր ճանապարհին ամեն ինչ: