Գլխավոր Իրավական «Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանը կանչվել է հարցաքննության. ՀՔԾ

«Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանը կանչվել է հարցաքննության. ՀՔԾ

3115
0

«Մարտի 1-ի» գործով Հատուկ քննչական ծառայությունը նոր բացահայտումներ է արել, քրեական գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով 2008-ի մարտի 1-ին ՀՀ նախագահն էր։

Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին լուրը հաստատեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից. «Այո, Ռոբերտ Քոչարյանին ծանուցում է ուղարկվել հարցաքննվելու վերաբերյալ»։