Գլխավոր Դեսից-դենից Սիրո մասին խորհուրդներ` միայն կանանց համար

Սիրո մասին խորհուրդներ` միայն կանանց համար

0
6209

Ցանկացած հարաբերություն` երջանիկ, թե ոչ այնքան, փորձ է բերում: Սիրո մասին իրենց փորձով կիսվել են նաև հանրահայտ կանայք: Աննա Ախմատովայի, Կոկո Շանելի, Մոնիկա Բելուչիի, Վիկտորյա Բեքհեմի և այլոց կարևոր խորհուրդները ներկայացնում է մեկ հոդվածում.

Խուսափեք սիրային եռանկյունիներից

Եթե անգամ ձեր ընտրյալը հավերժ սիրո երդում է տալիս ձեզ, բայց միաժամանակ վերջ չի դնում նախկին հարաբերություններին` հեռացեք նրանից, քանի որ նա ընդամենն առվելագույնս հարմար պայմաններ է ստեղծում միմիայն իր համար:

Կիրառեք սիրախաղի արվեստը

Մի մոռացեք, որ որքան մեծ թվով երկրպագուներով է կինը շրջապատված, այնքան նա ավելի հետաքրքիր է դառնում տղամարդկանց համար: Փորձառու կանայք խորհուրդ են տալիս վարպետորեն օգտագործել ֆլիրտը:

Մի շտապեք ամուսնանալ

Եթե դուք մինչև վերջ համոզված չեք ձեր ընտրյալի զգացմունքների անկեղծության մեջ, մի շտապեք նրա հետ կապել կյանքը` հույսով, որ երբևէ ամեն ինչ կփոխվի: Անգամ եթե նրա հետ ամուսնությունը տվյալ պահին շատ գայթակղիչ է թվում, մեծ է ռիսկը, որ վաղը կարող եք լինել սեփական պատրանքների զոհը:

Թույլ տվեք տղամարդկանց զգալ իրենց նշանակությունը

Եթե անգամ դուք կատարելություն եք, միևնույն է, կարևոր է, որ ավելի հաճախ ընդգծեք ոչ թե ձեր, այլև տղամարդու առավելությունները: Եվ այդ ժամանակ, տղամարդը հավատալով սեփական ուժերին, ձեզ ձեռքերի վրա կտանի:

Մի մոռեցեք հարաբերություններում ռոմանտիկայի մասին

Ծանրակշիռ ստաժով ընտանիքների համար անհրաժեշտ է գոնե շաբաթական մեկ անգամ «փախչել» առօրյայից և հանդիպում կազմակերպել` ամեն անգամ նոր վայրում: Եթե ձեզնից մեկն անակնկալներ է պատրաստում, ապա մյուսին ոչինչ չի մնում, քան պատասխանել:

Փնտրեք ոչ թե ամուսնու, այլ ապագա երեխաների հորը

Ուշադրություն դարձրեք այն տղամարդկանց, որոնց համար առաջին տեղում ձեր զույգի շահերն են:

Եղեք այն տղամարդու հետ, որը կիսում է ձեր հետաքրքրությունները

Կարևոր է ոչ միայն ինքներդ ձեր ուժերին հավատալը, այլև որպեսզի ձեր կողքին լիենեն մարդիկ, ովքեր հավատում են ձեզ: Տղամարդը, ով ունակ է աջակցել ձեզ, ոգեշնչել և վստահություն հաղորդել, հազվագույտ երևույթ է և նրան պետք է գնահատել:

Ուշադրության և ժամանակ տրամադրեք ընտանիքին

Հիշեք, որ ցանկացած տղամարդ հիանում է այն կնոջով, ով հոգ է տանում ընտանիքի մասին և հատուկ ուշադրություն է դարձնում` անգամ խիստ զբաղված լինելով:

Երախտապարտ եղեք, եթե անգամ այլևս չեք սիրում

Հիշեք, որ երեբմն սերն ավարտվում է, սակայն կարևոր է մշտապես հիշել այն լավագույնը, որը եղել է ձեր կյանքում և երախտապարտ լինել նրան, ով ձեզ երջանկություն է պարգևել: