Գլխավոր Դեսից-դենից 10 սովորություն, որով տարբերվում են երջանիկ զույգերը

10 սովորություն, որով տարբերվում են երջանիկ զույգերը

0
4061

Համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Մարկ Գոլսթոնը խոսել է երջանիկ զույգերի հոգեբանության ու սովորությունների մասին։

Բժիշկ Գոլսթոնը զույգերի հոգեբանության մասին բազմաթիվ գրքերի հեղինակ է, ինչպես նաև հոդվածների ու աշխատությունների։ Ահա, թե ինչ է նա կարծում երջանիկ զույգերի սովորությունների ու հոգեբանության մասին։

1. Հոգեբանը կարծում է, որ երջանիկ են այն զույգերը, որոնք միաժամանակ են անկողին մտնում։ Եթե զույգը դեռ ցանկություն ունի գիշերը միասին քնելու, ապա ամեն բան կորած չէ։

2. Երջանիկ զույգը պետք է համատեղ հետաքրքրություններ ունենա։ Եթե նրանք միանգամայն տարբեր աշխարհներից լինեն՝ նրանց համատեղ կյանքը երկար չի տևի։

3. Այս զույգերն որևէ տեղ գնալիս ձեռք-ձեռքի են տալիս կամ իրար շատ մոտ են քայլում։ Սա հոգեբանորեն բացատրում է մարդկանց, որ նրանք միասին են։

4. Նրանք կուրորեն վստահում են միմյանց։

5. Նրանք մտածում են, թե իրենց զույգն ինչն է ճիշտ անում, այլ ոչ այն մասին, թե ինչքան շատ բան նրա մոտ չի ստացվում։

6. Նրանք գրկում են միմյանց, երբ հանդիպում են։ Սա նշանակում է, որ նրանք միմյանց կարիքն ունեն։ Գաղտնիք չէ, որ ճիշտ մարդու հետ գրկախառնության շնորհիվ բարձրանում է տրամադրությունն ու կենսուրախությունը։

7. Նրանք հաճախ են ասում, որ սիրում են միմյանց։

8. Նրանք ամեն գիշեր միմյանց «բարի գիշեր» են մաղթում։ Դա արդեն սովորություն է դառնում և նշանակում է, որ նրանք մտածում են միմյանց մասին։

9. Նրանք հետաքրքրվում են միմյանց գործերով ու քննարկում օրը։

10. Նրանք ուրախանում են, երբ իրենց միասին են տեսնում։ Նրանց դուր է գալիս միասին լինել։