Գլխավոր Լուրեր «Հայրիկ, օգնիր». մինչ շնաձուկը սպանում էր Վլադիմիր Պոպովին, նրա հայրը խելագարված այս...

«Հայրիկ, օգնիր». մինչ շնաձուկը սպանում էր Վլադիմիր Պոպովին, նրա հայրը խելագարված այս ու այն կողմ էր վազում լողափին (սարսափելի կադրեր)

0
1544

Երեկ եգիպտական Հուրգադայում սարսափելի դեպք է տեղի ունեցել: Շնաձուկը սպանել է ռուս տղային:

Սկզբում ասում էին, որ տղան հանգստանում էր աղջկա հետ և փրկեց նրան՝ հարվածը վերցնելով իր վրա։ Հետո հայտնվեց մեկ այլ վարկած՝ իբր երիտասարդները պարզապես լողացել են իրար կողք, շնաձուկը սկսել է որսալ տղային, իսկ աղջկան հաջողվել է փախչել՝ լողալով հասնելով ափ։

Այժմ հետաքննության նոր մանրամասներ են հայտնվում լրատվամիջոցներում։ 23-ամյա Վլադիմիր Պոպովը, ինչպես պարզվել է, այդ օրհասական օրը եղել է ծովափին հոր հետ։ Հարազատները Հուրգադա են տեղափոխվել մի քանի ամիս առաջ։ Այստեղ նրանք բնակարան են գնել՝ հաստատվելով British Resort բնակելի համալիրում։

Այդ օրը հայր ու որդի գնացել են լողալու ծովում, որտեղ էլ տեղի է ունեցել ողբերգությունը։ Ըստ ականատեսների՝ ամեն ինչ տեղի է ունեցել հոր աչքի առաջ։ Վլադիմիրը, փորձելով պայքարել շնաձկան հետ, բղավում էր. «Հայրիկ, օգնիր»:

Նշվում է, որ Պոպովը ծագումով Արխանգելսկից է, սակայն վերջերս բնակվել է մերձմոսկովյան Բալաշիխայում։ Առայժմ նրա մասին այլ տեղեկություններ չկան։ Եգիպտոսում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից հաստատել են, որ ողբերգությունը տեղի է ունեցել ռուս տղայի հետ, սակայն առայժմ հրաժարվում են մանրամասներ հայտնել։

Այժմ առափնյա պահպանությունն աշխատում է լողափում։ Նրանք ոչ ոքի ջուրը չեն թողնում` վախենալով հերթական դեպքից։ Մասնագետները քաղաքացիներին խորհուրդ են տալիս պահպանել հանգստություն և կատարել փրկարարների բոլոր ցուցումները, ինչպես նաև ենթարկվել հյուրանոցի անձնակազմին։

Դեռ պարզ չէ, թե ինչպես է շնաձուկը կարողացել այդքան մոտ լողալ ափին։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ նա կարող է գիշատիչներին կանգնեցնող ցանցում անցք գտած լինել։ Մեկ այլ տարբերակով էլ ասում են, որ ցանցը հանվել է մի քանի օր առաջ։

Նյարդերով թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը․