Գլխավոր Դեսից-դենից Հոգեբան Կարլ Գուստավ Յունգի մեջբերումները, որոնք կօգնեն ընդլայնել գիտակցությունը

Հոգեբան Կարլ Գուստավ Յունգի մեջբերումները, որոնք կօգնեն ընդլայնել գիտակցությունը

0
881

Կարլ Գուստավ Յունգին (1875-1961)՝ Ֆրեյդի աշակերտին, շվեյցարացի հոգեբույժին և խորքային հոգեբանության ուղղությունների մեկի՝ անալիտիկ հոգեբանության հիմնադրին, կարելի է անվանել դրական հոգեբան և փիլիսոփա: Նույնիսկ յուրաքանչյուր անհաջողության դեպքում, կլիներ դա նևրոզ թե դեպրեսիա, նա տեսնում էր ազդակ ինքն իրեն ճանաչելու կամ գիտակցությունն ընդլայնելու համար: Ներկայացնում ենք նրա արտահայտությունները, որոնք կօգնեն հասկանալ և ընդունել ինքներս մեզ այնպիսին, ինչպիսին կանք:

1. Այն ամենը, ինչ նյարդայնացնում է ուրիշների մեջ, կարող է հանգեցնել ինքներս մեզ հասկանալուն:

2. Եթե Դուք շնորհալի մարդ եք, դա չի նշանակում, որ ինչ-որ բան ստացել եք: Դա նշանակում է, որ Դուք կարող եք ինչ-որ բան տալ:

3. Ցույց տվեք ինձ հոգեպես առողջ մարդու, և ես կբուժեմ նրան:

4. Մենք ձգվում ենք անցյալ՝ դեպի մեր ծնողները, և առաջ՝ դեպի մեր երեխաները, դեպի ապագան, որը մենք երբեք չենք տեսնի, բայց որի մասին մենք ցանկանում ենք հոգ տանել:

5. Այն, ինչին Դուք դիմադրում եք, մնում է:

6. Դեպրեսիան նման է սևազգեստ տիկնոջ: Եթե նա եկել է, մի քշիր նրան, այլ հրավիրիր սեղանի շուրջ և լսիր այն, ինչի մասին նա մտադիր է խոսել:

7. Լինում է՝ ձեռքերը գլուխ են հանում այն խնդրից, որի դեմ ինտելեկտն անուժ է:

8. Երազը փոքր, լավ թաքցրած դուռ է, որը տանում է դեպի այն նախասկզբնական տիեզերական գիշերը, որում եղել է հոգին՝ մինչև գիտակցության առաջացումը:

9. Այն, ինչ ձեռնտու է մեզ ուրիշների մեջ, թույլ է տալիս հասկանալ ինքներս մեզ:

10. Ով չի անցել սեփական կրքերի քարավանով, նա չի հաղթահարել դրանք մինչև վերջ:

11. Ձեր հայացքը կդառնա պարզ միայն այն ժամանակ, երբ Դուք կկարողանաք նայել Ձեր սեփական հոգու մեջ:

12. Ես այն չեմ, ինչ ինձ հետ կատարվել է, ես այն եմ, ինչ որոշել եմ դառնալ:

13. Մենք կարող ենք մտածել, որ ամբողջովին վերահսկում ենք մեզ: Սակայն ընկերը կարող է առանց դժվարության պատմել մեզ մեր մասին այնպիսի բաներ, ինչի մասին մենք նույնիսկ ոչ մի պատկերացում չունենք:

14. «Մոգականն» ուղղակի այլ բառ է՝ հոգեկանի նշանակությունը ցույց տալու համար:

15. Մեր անձերը հանդիսանում են մեզ շրջապատող աշխարհի մասը, և նրանց գաղտնիքը նույնպես անսահման է:

16. Երկու անձնավորությունների հանդիպումը նման է երկու քիմիական տարրերի միացման. եթե կա թեկուզ փոքրագույն ռեակցիա, փոխվում են երկու տարրերն էլ:

17. Ամենածանր բեռը, որն ընկնում է երեխայի ուսերին՝ իր ծնողների չապրած կյանքն է:

18. Ձեր տեսունակությունը կպարզվի, եթե Դուք միայն կարողանաք նայել Ձեր սրտի մեջ: Ով նայում է դուրս, տեսնում է միայն երազներ: Ով նայում է իր մեջ, արթանանում է: