Գլխավոր ՇոուԲիզ «Հայ ես դու, հայ եմ ես»․ Սոֆի Մխեյանն ու Գրիշա Աղախանյանը կատարում...

«Հայ ես դու, հայ եմ ես»․ Սոֆի Մխեյանն ու Գրիշա Աղախանյանը կատարում են Արամ Ասատրյանի հայտնի երգը (տեսանյութ)

1089
0

Սոֆի Մխեյանն ու Գրիշա Աղախանյանը նոր համատեղ տեսահոլովակ են ներկայացրել «Հայ ես դու, հայ եմ ես» երգի հիման վրա։ Արամ Ասատրյանի հայտնի ու սիրված ստեղծագործությունը երգիչները կատարում են իրենց մեկնաբանությամբ և Նիկ Էգիբյանի գործիքավորմամբ։

Երգի տեսահոլովակը գունեղ է՝ երևանյան շենքերից մեկի տանիքում, քաղաքի ֆոնին։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, օպերատորը՝ Արթուր Սարգսյանը։

«90-ականներին այս երգը հնչում էր գրեթե ամենուր։ Այն գիտեին բոլորը։ Ու, կարծես, թևավոր խոսքի նման բոլորի շուրթերին էր։ Հիմա մենք նոր մոտեցմամբ նոր շունչ ենք տալիս այս հին ու սիրված երգին` յուրովի շնորհակալություն հայտնելով 90-ականներին հազարավոր ուրախ առիթներին հնչած, դրական էմոցիաներ փոխանցած այս երգի հեղինակ, գուսան Արամ Ասատրյանին։ Հուսով ենք, որ այս տարբերակը ևս նույնքան կսիրվի ու կտարածվի և կդառնա սիրո խոստովանությունների նոր վկա։ Շնորհակալություն Ասատրյան ընտանիքին»,-գրված է Սոֆի Մխեյանի յութուբյան ալիքում։