Գլխավոր Իրավական Մասիսի քաղաքապետը կալանավորվել է

Մասիսի քաղաքապետը կալանավորվել է

2662
0

Tert.am-ը գրում է.

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը.«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին»։ Աթանեսյանի խոսքով՝ ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, կամ գուցե նա ցանկանում է սիրաշահել նոր իշխանություններին։

Հարցին,թե Մասիսի քաղաքապետին վերջերս 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղիունեցած միջադեպի փաստով մեղադրանք է առաջադրվել,մեղադրանք է առաջադրվել նաև ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով, գործերը մեկ վարույթու՞մ են Աթանեսյանն ասաց,որ գործերը միացվել են։

«Երկու գործերը միացվել են,սակայն որևէ ապացույց չկա,նախկինում կալանքից ազատվել է, այսօր կալանավորում են ու նոր ապացույց չունեն»,-ասաց Աթանեսյանը։

Նշենք, որ Հովտաշենում տեղի ունեցածի փաստով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,իսկ Էրոբունիի դեպքերով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի հատկանիշներով։

Դավիթ Համբարձումյանի քաղաքապետի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում էր կայացրել հսկող դատախազը, սակայն քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել։

Ամբողջական նյութը կարդացեք աղբյուր կայքում։