Գլխավոր Հայապատում Թե Ինչպես Աթաթուրքի Մոտ , Հակոբ Դիլաչարը Երգեց Զորավար Անդրանիկի Երգը և...

Թե Ինչպես Աթաթուրքի Մոտ , Հակոբ Դիլաչարը Երգեց Զորավար Անդրանիկի Երգը և Ինչ Կատարվեց Հետո

0
1818

Օսմանյան Թուրքիայում, նախքան 1928թ.-ի լատինատառ այբուբենի հաստատումն ու ներդրումը, թուրքերը մոտ երկու տարի օգտագործել են հայկական տառերը` թուրքերենով գրելու համար: Թուրքերեն այբուբենի հեղիակը Հակոբ Դիլաչարը (Մարթայան) նույնպես հայ է, ով Աթաթուրքի խնդրանքով է ստեղծել այն և մեծ ներդրում կատարել թուրքական քերականության և լեզվաբանության մեջ։

1934թ. օգոստոսն էր: Այդ օրերին նախագահ Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաև Քեմալի քարտուղարը` բուլղարահայ գիտնական Հակոբ Մարթայանը: 1916-ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր: Այդ կապը մի քանի տարի ընդհատվել էր, իսկ 1932-ին նորից շարունակվել:

Մարթայանը ծառայություն էր մատուցել թրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները` Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)… Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզվի բանալի):

Անդրանիկի մահվան լուրն անթաքույց հրճվանքով ընդունվեց Թուրքիայում: Շատերը գիտեին, որ Քեմալը բարձր էր գնահատում Զորավարին: Այդ են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը` հայազգի Կարոն: Գիտեր նաև Դիլաչարը:

Օգոստոսի 31 Աշխատանքից հետո խնջույքի հրավիրված լեզվաբաններին էր փոխանցվել տանտերերի ուրախությունը: Կերուխումի թեժ պահին Քեմալն առաջարկում է.

«Թող հրավիրվածներից յուրաքանչյուրը մի երգ կատարի … հյուրերը կարող են իրենց մայրենի լեզվով երգել»:

Մեղմ ժպիտը դեմքին, Քեմալը լսեց շատերին` հույնին, հրեային, գերմանացուն … հատկապես գերմանացու երգը իր մարտական թափով դուր եկավ իրեն: Ու հանկարծ Քեմալը շրջվում է դեպի իր քարտուղարը. Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր…

Բոլորը շրջվում են դեպի Դիլաչարն ու սպասում. «Ի՞նչ լեզվով է երգելու 1895թ. Կ. Պոլսում ծնված, օտար համալսարաններում կրթություն ստացած, քսաներկու լեզվի գիտակ, տարիների շարունակ Քեմալի մոտ ծառայության մեջ գտնվող հայազգի Դիլաչարը…»: Դե, իհարկե, թուրքերեն. այդ են վկայում ներկաներից շատերի քծնանքով լի ժպիտները, այդ է վկայում Քեմալի տեղակալ Իսմեթ Ինենյուի ինքնագոհ դեմքը … Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերին… փակում աչքերը.. ու լսվում է ինքնաբուխ երգը.

«Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ, Թնդացնnւմ ես երկինք, երկիր տենչավառ, Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, Հայոց լեռինք քեզ ապաuտան, Անդրանիկ»:

Ներկաները uարuափnվ ու կատաղnւթյամբ են նայում Դիլաչարին: Երգի հակաթուրքական բնույթը շատերին է հայտնի: Տեղում անհանգիuտ շարժումներ է անում Իսմեթ Ինենյուն` ցանկանալով տեղից բարձրանալ (երևի զինվnրներ կանչելու և Դիլաչարին պատժելու համար. չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում տալը մահացnւ հանցանք է):

Ինենյուն նայում է Քեմալին… Վերջինս դանդաղ ոտքի է ելնում, ձեռքի շարժումով կանգնեցնում Ինենյուին և մտազբաղ սկսում զննել մի ինչ-որ անորոշ կետ` հատակի վրա: Իսկ երգը շարունակվում էր.

«Երակներիդ ազնիվ քաջի արյունը Չի ցամաքի մինչ հավիտյան, Անդրանիկ…». Երգն ավարտվեց: Տիրեց քար լռություն: Ու այդ լռության մեջ լսվեց Քեմալի հատուկ ձայնը.

– Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր: Նրա uրից հազարավոր թուրքեր ընկшն: Այդպիսի հերnu հայերը անցյալում չեն ունեցել, ներկայումս չկա, ապագայում չի սպասվում: Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում` հիշելով ու պատվելով ձեր հերnuներին …Բայց այս անգամ նրանք պարտվեցին և մենք հաղթեցինք: Դիլաչար Էֆենդի, դու էլ շատ լավ երգեցիր մեր թշնամnւն գովերգող երգը … բայց սա լինի վերջին անգամը… – Դուք, հայերդ, տառապում եք հայրենաբաղձությամբ։

– 1938թ. նոյեմբերին, արդեն մահվան անկողնում, Քեմալը դիմելով հայկական կոչվող այդ «հիվանդությամբ» տառապnղ իր խորթ աղջկան` հայազգի Սապիհա հանըմին, կասի,- դու պիտի չազատվեu այդ հիվանդությունից…

Անդրանիկի մահվանից քառասուն տարի հետո Անկարայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դիլաչարը իր ընտիր հայերենով Զnրավարի լեգենդը կպատմի Հայրենիքից եկած Հայ գիտնականին, ավելացնելով․

– Երգի պահին ամենևին էլ չէի մտածում հետևանքների մասին…

Հակոբ Վահանի Մարթայան (Դիլաչար) ծնվել է մայիսի 22-ին 1895թ. Կոստանդնուպոլիսում (Ստամբուլ , Օսմանյան կայսրություն) , լեզվաբան, թուրքագետ, մանկավարժ։ Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղարը: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը թուրքերեն լեզվի ուսումնասիրության մեջ Մարթայանի ունեցած ներդրման համար նրան շնորհել էր «Դիլաչար» («Լեզու բացող») ազգանունը:

Գայանե Պողոսյան