Գլխավոր ՇոուԲիզ Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ ՝ մի հուսահատվեք,...

Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ ՝ մի հուսահատվեք, Աստված ձեզ հետ է. Մել Գիբսոնը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

567
0

«Պատմությունը եղերեկանորեն կրկնվում է և մենք վերստին ականատես ենք լինում նոր ցեղասպանության․ հայերը, որոնք տասնամյակներ շարունակ զրկանքներ են կրել, այսօր կրկին կանգնած է էթնիկ զտումների և բռնի տեղահանության առաջ։ Այն նույն հայերը, որոնք ապրում են իրենց հայրենի բնօրրանում»։

Այս մասին իր վերջին տեսաուղերձում ասել է հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնը՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող ցեղասպան ու էթնիկ զտումների քաղաքականությանը։
Իր տեսաուղերձում հանրահայատ արտիստը կոչ է արել միջազգային հանրությանը և բոլոր երկրներին պատշաճ ուշադրություն դարձնել արցախահայության դեմ իրագործվող անմարդկային արշավին, հումանիտար միջանցք բացել արցախցիների համար և պաշտպանել նրանց անվտանգությունը և հումանիտար։

«Հայ ժողովրդին, որ շարունակում է տառապել, ասում եմ՝ սիրտ չկոտրես, Աստված քեզ հետ»,-եզրափակել է նա։