Գլխավոր Սպորտ «Ռեալը» խոշոր գումար է առաջարկել «Լացիոյի» կիսապաշտպանի համար

«Ռեալը» խոշոր գումար է առաջարկել «Լացիոյի» կիսապաշտպանի համար

1102
0

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է գնել «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին:

Ինչպես հայտնում է «AS»-ը, մադրիդյան ակումբը պատրաստվում է տրանսֆերի համար առաջարկել 155 մլն եվրո: Մադրիդյան ակումբը պատրաստվում է Ռոնալդուի տրանսֆերից ստացված գումարը ծախսել սերբ ֆուտբոլիստի տեղափոխության վրա: Միլինկովիչ-Սավիչը, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն, փոքր հասակից երկրպագել է «սերուցքայիններին»:

Նախորդ առաջնությունում երիտասարդ խաղացողը Ա Սերիայում մասնակցել է 35 հանդիպման` դառնալով 12 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: