Գլխավոր Սպորտ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՀՖՖ-ն վերակազմակերպվում է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՀՖՖ-ն վերակազմակերպվում է

1763
0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է վերակազմակերպման արտահարթ ժողով անցկացնելու մասին: Այն տեղի կունենա սեպտեմբերին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ առաջիկա օրերին ՀՖՖ գործադիր կոմիտեն կկայացնի որոշում Ժողովի օրակարգի, վայրի, օրվա և ժամի մասին:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն հանդես էր եկել նաեւ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու նպատակով անհրաժեշտ քննարկումներ սկսելու նախաձեռնությամբ: Ակումբները մինչև 2018 թվականի հուլիսի 11-ը պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը՝ արդյոք համաձայն են, թե ոչ պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու գաղափարին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, պրոֆեսիոնալ լիգա ստեղծվելու պարագայում, կօժանդակի մասնակից ակումբներին իրավական և կանոնակարգային նորմերի ձևավորման հարցում, ինչպես նաև յուրաքանչյուր մրցաշրջանի համար 100 միլիոն դրամ գումարի չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերի: