Գլխավոր ՇոուԲիզ «Միսս Հայուհի 2018» ճանաչվեց Արենա Զեյնալյանը Թեհրանից. նա կմեկնի «Միսս Աշխարհ»

«Միսս Հայուհի 2018» ճանաչվեց Արենա Զեյնալյանը Թեհրանից. նա կմեկնի «Միսս Աշխարհ»

0
7585

Քիչ առաջ ավարտվեց «Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Արենա Զեյնալյանը Թեհրանից։

Արենան 24 տարեկան է։ Մասնագիտությամբ նկարչուհի է, զբաղվում է ոսկերչությամբ։ Հիմա պատրաստվում է բոլոր ուժերը կենտրոնացնել «Միսս աշխարհ» մրցույթում հավուր պատշաճի Հայաստանը ներկայացնելու համար։

Մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը հայտնեց, որ «Միսս Արմենիա 2017»–ից հետո Արենան եղել է առաջին մասնակիցը, որը դիմել է մրցույթին մասնակցելու համար։

«Իհարկե, հետագայում ընտրվեցին տարբեր աղջիկներ, մրցակցությունը կար, սակայն բեմում Արենան իրեն անթերի դրսևորեց, ժպտում էր, ճիշտ ներկայացնում իրեն»,– ասաց Գոհարը։

Արենան ճանաչվեց նաև «Միսս Համերաշխություն», այս տիտղոսը շնորհվում է մասնակից աղջիկների ընտրությամբ։ Գոհարը կարևորեց այս հանգամանքը, քանի որ 24–ամյա աղջիկը մեկնելու է «Միսս Աշխարհ», որտեղ կարևոր է ոչ միայն գեղեցիկ, այլև բարի լինելը։