Գլխավոր Լուրեր Հույս ունեմ, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նոր ստեղծագործական լիցք կտան մեր...

Հույս ունեմ, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նոր ստեղծագործական լիցք կտան մեր կինոգործիչներին. Ն. Փաշինյանի ուղերձը՝ «Ոսկե ծիրան»-ի մասնակիցներին

1766
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել այսօր Երևանում մեկնարկած «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մասնակիցներին։

Ուղերձի տեսագրությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

Փաշինյանը շնորհավորել է բոլորին՝ այս կարևոր իրադարձության կապակցությամբ

«Հատուկ շնորհավորում եմ մեր հյուրերին, որոնք եկել են մի երկիր, որն ապրում է նոր հույսով, որը շարժվում է նոր շնչով, նոր լավատեսությամբ, լի է նոր էներգիայով և լավատեսությամբ է նայում դեպի ապագա։

Ես հույս ունեմ, որ տեղի ունեցած իրադարձությունները երբևէ իրենց արտահայտությունը կգտնեն կինոյում։ Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, նոր ստեղծագործական լիցք և էներգիա կտան մեր կինոգործիչներին և նրանք հնարավորություն կունենան ստեղծելու նորանոր և բազմաթիվ գլուխգործոցներ»։

Վարչապետի ողջույնի խոսքը «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությանը՝ ձևավորված լայվի լավագույն ավանդույթներով:)

Опубликовано Arman Yeghoyan Воскресенье, 8 июля 2018 г.