Գլխավոր Դեսից-դենից «Մի վախեցեք կատարելությունից. դուք նրան երբեք չեք հասնի». Սալվադոր Դալիի 16 մտքեր,...

«Մի վախեցեք կատարելությունից. դուք նրան երբեք չեք հասնի». Սալվադոր Դալիի 16 մտքեր, որոնք բացահայտում են մարդու էությունը

0
779

Սալվադոր Դալի՝ իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր և գրող։ Նա սյուրռեալիզմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է։

Ձեզ ենք ներկայացնում Դալիի հետաքրքիր աֆորիզմները և մտքերը, որոնք վերաբերում են մարդու էությանը.

Ձևը մատերիայի հատուկ ռեակցիան է ճնշման ազդեցության տակ։

Ես չեմ հանդիպել մի կնոջ, ով միաժամանակ կլինի և՛ խելացի, և՛ էլեգանտ. դրանք միմյանց բացառող բնութագրեր են։

Կամքին տրված չէ ղեկավարել մեզ։

Ասեք խնդրեմ, ինչո՞ւ մարդն իրեն պետք է պահի այնպես, ինչպես մնացած մարդիկ, ինչպես զանգվածը, ինչպես ամբոխը։

Կյանքը դաժան է, փոխարենը այն լուսավորվում է հավերժության լույսից։

Իրոնիան մտածելակերպի անբաժանելի էսթետիկ բաղադրիչն է։

Ես չեմ փնտրում, ես գտնում եմ։

Պատմության մոտ քաղաքականությունը ոչ ավելին է, քան սովորական անեկդոտ։

Հերոսը, եթե իրական հերոս է, ապա միշտ ինքնուրույն է լինում։ Մի բան է հերոս, մեկ այլ բան՝ ծառա։

Ինչ հիմարութուն էլ որ դու ասես, միևնույն է, նրա մեջ ճշմարտության հատիկ կա։ Դառը ճշմարտության։

Ընդունելություններ կազմակերպում են նրանց համար, ում չեն հրավիրում։

Սխալը Աստծուց է տրված, այդ պատճառով մի փորձեք ուղղել այն։ Հակառակը, փորձեք հասկանալ այն, մտովի թափանցել նրա մեջ, հարմարվել նրան։ Եվ կգա ազատությունը։

Մի վախեցեք կատարելությունից։ Դուք նրան երբեք չեք հասնի։

Եթե անընդհատ մտածեք․ «Ես հանճար եմ», ապա, վերջիվերջո, կդառնաք հանճար։

Ենթարկվիր այն բանին, ինչին պարտավոր չես ենթարկվել։

Մարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին որ նա կա. իր ողջ կեղտի հետ միասին, մահվան հետ միասին։