Գլխավոր Դեսից-դենից Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց և կանանց ուղեղը տարբեր կերպ է աշխատում

Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց և կանանց ուղեղը տարբեր կերպ է աշխատում

0
1109

NEWS.am STYLE-ը գրում է․

Տղամարդկանց և կանանց ուղեղը տարբեր կերպ է աշխատում: Սթենֆորդի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել տղամարդկան ու կանանց ուղեղների աշխատանքի տարբերությունները՝ արհեստական բանականության օգնությամբ, որը ավելի քան 90%-ով ճշգրիտ է տարբերակել սեռերը՝ ուղեղի սկանավորման «թեժ կետերի» հիման վրա:

«Սա շատ համոզիչ ապացույց է, որ սեռը մարդու ուղեղի կազմակերպման ուժեղ որոշիչն է», -ասում է հետազոտության հեղինակ, հոգեբուժության և վարքագծային գիտությունների պրոֆեսոր Վինոդ Մենոնը՝ հավելելով, որ «ուղեղի կազմակերպման մեջ սեռային տարբերությունների անտեսումը» կարող է խանգարել նյարդահոգեբուժական հիվանդությունների բուժմանն ու ախտորոշմանը, նշված է Գիտությունների ազգային ակադեմիայի նյութերում։

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ «սեռը վճռորոշ դեր է խաղում» կոգնիտիվ զարգացման, ծերացման և նյարդաբանական խանգարումների մեջ։ Թիմն օգտագործել է արհեստական ​​ինտելեկտը՝ ուղեղի սկանավորումները տարբերելու համար՝ սովորեցնելով AI-ին նշել սեռերի միջև եզակի յուրահատկություններ:

Արհեստական ​​ինտելեկտի մոդելը փորձարկվել է մոտավորապես 1500 սկանավորման միջոցով և 90% ճշգրտությամբ պարզվել է՝ ուղեղը պատկանում է տղամարդո՞ւն, թե՞ կնոջը, ինչն էլ պատճառ է դարձել ենթադրելու, որ ուղեղում կան սեռային տարբերություններ:

Նրանք, նույնիսկ, ավելի հեռուն են գնացել և մշակել են մեկ այլ մոդել, որը կարող է կանխատեսել մարդկանց կատարողականությունը՝ հիմնվելով արդեն իսկ բացահայտված սեռային տարբերությունների վրա: Մոդելը փորձարկելիս նրանք պարզել են, որ ուղեղի նման ֆունկցիոնալ տարբերությունները կարող են զգալիորեն ազդել վարքի վրա:

Գիտնականները երկար ժամանակ փորձում էին պարզել՝ արդյոք տղամարդկանց և կանանց ուղեղները համեմատելի՞ են:

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց ուսումնասիրությունները կօգնեն բացատրել և ավելի լավ մոտենալ սեռերի միջև հոգեբանական և նյարդաբանական տարբերություններին: Կանայք, օրինակ, ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից, իսկ տղամարդիկ՝ կախվածությունից:

Հետազոտության արդյունքները հակասում են նրանց, ովքեր կարծում են, որ գենդերային անհավասարությունները կարելի է վերագրել հասարակությանը:

Ջինա Ռիփոնը՝ «Սեռային ուղեղը» գրքի հեղինակ-պրեֆեսորը, Telegraph-ին ասել է, որ Սթենֆորդի համալսարանի ուսումնասիրության մեջ հայտնաբերված թեժ կետերը «սոցիալական ուղեղի հիմնական մասերն են»:

«Հիմնական հարցն այն է, թե արդյոք այս տարբերությունները սեռի, կենսաբանական ազդեցության կամ ուղեղը փոխող սեռային փորձառությունների արդյունք են: Թե՞ բոլորը միասին: Արդյոք մենք իսկապե՞ս փնտրում ենք սեռային կամ գենդերային տարբերություններ»,-ասում է Ռիփոնը,-«Կամ, գիտակցելով, որ ուղեղի ձևավորման գրեթե բոլոր գործոնները թե՛ սեռի, թե՛ գենդերային ազդեցության դինամիկորեն խճճված արտադրանք են, արդյոք մենք փնտրո՞ւմ ենք այն, ինչը պետք է անվանել սեռային/գենդերային տարբերություններ»: