Գլխավոր Լուրեր Հայաստանում կտրուկ կցրտի. եղանակի կանխատեսում, հոկտեմբերի 17

Հայաստանում կտրուկ կցրտի. եղանակի կանխատեսում, հոկտեմբերի 17

0
181

Հայաստանի ողջ տարածքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում, ինչպես նաև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոմետոլոգիայի և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 16-20 մ/վրկ:

Հոկտեմբերի 17-ին և 18-ին սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 19-ից 21-ը տեղումները կարճատև կլինեն.

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ը կնվազի 6-9 աստիճանով։

Շիրակում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-ին կլինի +12, 19-ին կնվազի մինչև +10։ Կոտայքում կլինի +14 և +12, Գեղարքունիքում՝ +14 և +9:

Լոռիում օդերևութաբանները հոկտեմբերի 17-ի ցերեկը կանխատեսում են +14, իսկ հոկտեմբերի 19-ին +11, Տավուշում՝ համապատասխանաբար +15 և +13։

Արագածոտնում այս օրերին սպասվում է +16 և +13.

Արարատում հոկտեմբերի 17-ին սպասվում է +18, իսկ հոկտեմբերի 19-ին +16։

Արմավիրում այս օրերին կլինի +17 և +15, Վայոց ձորում՝ +16 և +14։ Սյունիքում նույն օրերին օդը տաքանալու է մինչև +25 և +15:

Երևանում հոկտեմբերի 17-ին սպասվում է նաեւ անձրև և ամպրոպ։ Այսօր մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի +17 աստիճան։